Գիշերը ողջ Ուկրաինայում անհանգիստ է եղել, բախումներն ու հրթիռակոծությունները շարունակվել են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Կիևում գտնվող Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:
Վերջինս նշեց, որ հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն նրանք գտնվում են շատ ծանր իրավիճակում.
«Իրավիճակը մնում է ծանր, շատ քաղաքներ, որոնք օկուպացված են, կա սննդի, ջրի, լույսի, ջեռուցման և դեղորայքի խնդիր: Փորձում ենք հասկանալ, թե այնտեղ երբ կբացեն հումանիտար ճանապարհ, որ կարողանանք մեր հայրենակիցներին փոխանցել ջուր սնունդ, կամ, ինչու ոչ, նաև տարհանենք»,- ընդգծեց Դավիթ Մկրտչյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր հումանիտար ճանապարհներ պետք է բացվեին Խարկովից դեպի ապահով գոտիներ, որն արդեն պետք է սկսվեր 1 ժամ առաջ, բայց այդ մասով դեռ որևէ տեղեկություն դեռ չկա:
Զվարթ Պետրոսյան