«Մենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար ժամանակավոր կասեցնում ենք տուրիստական վիզաների տրամադրումը։ Դա վերաբերում է առաջին հերթին նոր վիզաներին՝ մինչև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դադարեցումն ընկած ժամանակահատվածի համար»,- հայտնել էԷստոնիայի արտգործնախարար Եվա-Մարիա Լիիմեցը։ Տեղեկացնում է ռուսական «Ntv.ru» լրատվական կայքը։
Բացառություն կկատարվի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն Էստոնիայում բնակվող ընտանիքի անդամներ, ովքեր ցանկանում են այցելել երկիր մարդասիրական նկատառումներով կամ այցելել, օրինակ, հիվանդ ազգականին»։