ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոյի կայքը, խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: «ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները ներողություն են հայցում և հայտարարում են, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն, հենց որ նշված խնդիրը շտկվի: Այս պահի դրությամբ' հայտնի չէ, թե որքան ժամանակ դա կարող է պահանջել»,- ասված է հայտարարության մեջ: