«Երկկողմ հարաբերությունների զարգացման համար մենք շարունակելու ենք շփումները՝ առանց նախապայմանների»։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, գրում է Report-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանը վճռական է՝ շարունակելու իր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին Անթալիայում դիվանագիտական ֆորումի հրավերի համար։