Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով լրագրողների հարցին ԱՄՆ-ի Մեն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կապակցությամբ, պատասխանել է, որ դա խոսում է հայկական լոբբիի ջանքերի մասին և ապացուցում է վերջինիս՝ իր նշանակությունը ցուցաբերելու մեծ ցանկությունը. մեջբերում է ИА REGNUM-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ ամերիկյան Մեն նահանգը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին: Բանաևձի հեղինակները մասնավորապես կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և անկախության իրավունքը: