Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, ով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» էր անվանել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անընդունելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը պետության ղեկավարի կողմից, ում ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Fox News-ի թղթակիցը Բայդենին հարցրել էր՝ պատրա՞ստ է Ռուսաստանի ղեկավարին անվանել «ռազմական հանցագործ»։ Սկզբում Միացյալ Նահանգների նախագահը բացասական պատասխան էր տվել և դուրս եկել սենյակից, սակայն ավելի ուշ վերադարձել և իր պատասխանը փոխել դրականի։