Բժշկական սարքավորումների գերմանական Siemens Healthineers ընկերությունը կշարունակի իր գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Բերնդ Մոնթագին

Նրա խոսքով' ընկերությունը չի ցանկանում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ռուսներին «զրկել բուժման հասանելիությունից»։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի մասնաբաժինը Siemens Healthineers-ի ընդհանուր վաճառքում կազմում է մոտավորապես 1%։