Գերմանական Deitsche Erdoel AG (DEA) ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր բաժանմունքը փակելու մասին:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ին տեղեկացրել են Ադրբեջանի հարկային նախարարությունում' նշելով, որ պարտատերերը կարող են իրենց պահանջներն ընկերությանը ներկայացնել երկու ամսվա ընթացքում:

 

 

Գերմանական DEA ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Համբուրգում: Ընկերությունը նավթի և գազի հետախուզման և արդյունահանման գծով գործառույթներ էր անցկացնում Ադրբեջանում:

 

 

Հետաքրքրիր է, որ երեկ DEA-ն հայտարարել է նաեւ Թուրքմենստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին' դրա համար որպես պատճառ նշելով բյուրոկրատական խոչընդոտները եւ կոռուպցիան:

 

 

Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանից հեռացել են էներգետիկ ոլորտի հետ առնչվող տասնյակ ընկերություններ: