Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ծրագրում է վաճառքի հանել թուրքական Petkim Petrokimya Holding ընկերությունում իր մասնաբաժնի մի մասը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Վաթան» թերթը, Petkim Petrokimya Holding ընկերությունում SOCAR-ի "Socar Turkey Energy" բաժանմունքն իր բաժնետոմսերը վաճառքի կհանի մինչեւ մարտի վերջը: Այս մասին արդեն տեղեկացվել են բոլոր շահագրգիռ կառույցները:

 

 

Socar Turkey Energy ընկերությունը ներկայում վերահսկում է Petkim-ի 57,5 տոկոս բաժնեմասը: Ընկերությունը չի մեկնաբանել բաժնեմասի մի մասը վաճառքի հանելու որոշման պատճառը:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները դա կապում են էներգակիրների գների անկման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ծանր իրավիճակի հետ, որում հայտնվել է նաեւ այդ երկրի գլխավոր նավթագազային ընկերությունը: