Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի 2014 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով' այս տարվա ատաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիմնադրամի եկամուտները նվազել են 47,8 տոկոսով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է aznews.az լրատվական կայքը:

 

Նշվում է, որ անցած 9 ամիսներին Նավթային հիմնադրամի միջոցների կառավորումից ստացված եկամուտը կազմել է 162,3 մլն մանաթ, այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները կազմել են 311,2 մլն մանաթ:

 

Haqqin.az-ը հայտնել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը խոստովանել է, որ Ադրբեջանի եկամուտների 90 տոկոսը գոյանում է էներգակիրների արտահանումից, եւ երկրի տնտեսական աճը պայմանավորված է նավթագազային հանքահորերի շահագործումից: