2016 թ.-ի հունվարին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 75 մլրդ 615 մլն դրամ, ինչը 3,7 տոկոսով (մոտ 2,9 մլրդ դրամով) ցածր է նախորդ 2015 թ.-ի հունվարի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից:
ՀՀ պետական բյուջեի՝ առանց դրամաշնորհների եկամուտները կազմել են 75 մլրդ 612 դրամ, որից հիմնականը հարկերն ու տուրքերը' 73 մլրդ 686 մլն դրամ կամ 2,7 տոկոսով (մոտ 3 մլրդ դրամով) նվազ 2015 թ.-ի հունվարի համեմատ:
Անահիտ Գրիգորյան