2013թ. Lamborghini-ն ներկայացրել էր Veneno կուպեն, իսկ կարճ ժամանակ անց՝ մոդելի բաց տանիքով տարբերակը՝ Veneno Roadster հիպերմեքենան, գրում է Мотор-ը:
Թողարկման ընդհանուր քանակը կազմել էր 13 օրինակ՝ 4 կուպե եւ 9 ռոդսթեր: Իտալական ընկերության 50-ամյակին նվիրված հիպերմեքենայի յուրաքանչյուր տարբերակ բացառիկ է, սակայն դրանց թվում կա ամենաեզակին:
Դուբայում գործող F1rst Motors ավտոսրահը վաճառքի է հանել Lamborghini Veneno մոդելը՝ ածխածնի մանրաթելից պատրաստված չներկված թափքով: Վահանակները զարդարվել են կարմիր տարրերով, լրացվել են սև անվահեծերով և կարմիր արգելակման «սուպորտներով»:
Սրահը պատված է սեւ-կարմիր կաշվով, սեւ ալկանտարայով, իսկ կառավավարման վահանակի տարրերը ներկայանում են իտալական դրոշի գույներով:
Կուպեն պահպանել է 6.5 լիտր ծավալային ատմոսֆերային, V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 750 ձիաուժ, այն աշխատում է յոթաստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համադրությամբ և զինված է լիաքարշակ համակարգով:
Հիպերմեքենայի գինը, որը ընդամենը 85 կմ վազք ունի, չի նշվել, սակայն մասնագետների գնահատումներով՝ նմանատիպ մեքենան կարող է արժենալ առնվազն 5 մլն դոլար: