«Ավիտո» հայտարարությունների ծառայությունում իբր վաճառքի է հանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերնաշապիկը, հայտնում է Lenta.ru-ն:

 

Վաճառողը պնդում է, որ 48-50 (XL) վերնաշապիկը մնացել է Նիժնի Նովգորոդի «Շերաթոն» հյուրանոցում, որը գտել են սենյակը մաքրելիս: Նշվում է, որ գտնելուց հետո վերնաշապիկը չեն լվացել։

Նաև գովազդի հեղինակը պատրաստ է վերնաշապիկը տալ «քննության»: «Արտեֆակտը» գնահատվել է 165,000 ռուբլի:

 

Հունիսի 4-ին «Ավիտոյում» վաճառքի հանվեց Վլադիկավկազում գտնվող «Էլեկտրոցինկ» ռուսական գործարանը: Հողատարածքով, տեխնիկայով, երկաթուղով և անձնակազմով օբյեկտը գնահատվել է 1,2 միլիարդ ռուբլի։

https://28.img.avito.st/1280x960/8277576828.jpg