Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

 

Հանրապետության տարածքում` մարտի 28-ի ցերեկը, 29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

 
 

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի, ապրիլի 1-2-ի աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: