Ռուսաստանը բարեկամ է համարում բոլոր այն երկրներին, որոնք ներառված չեն եղել ոչ բարեկամ երկրների ցանկում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլոր մնացածները, ովքեր ներառված չեն այս ցուցակում, մեզ համար բարեկամ երկրներ են»,- ասել է նա։
Մարտի 7-ին կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության, նրա ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ-ը և Կանադան, Եվրամիության երկրները, Մեծ Բրիտանիան և նրա կղզիների տարածքները, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորրան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան։
Ցանկում ներառված են նաև ասիական պետությունները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը։