Արվեստի եւ գիտության ձայնագրման ազգային ակադեմիան «Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը։ Միջոցառման հեռարձակումը կատարել է «CBS» հեռուստաալիքը։
Ուկրաինայի առաջնորդը բոլորին կոչ է արել ցանկացած ձեւով աջակցել Ուկրաինային եւ չլռել, որ խաղաղություն հաստատվի ուկրաինական քաղաքներում։
Երգիչ Ջոն Լեջենդը Զելենսկու ուղերձից հետո հանդես է եկել ուկրաինացի երաժիշտների եւ երգիչների հետ։