2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1353 զանգ:

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որից 1-ը տրանսպորտային միջոցում, 1-ը աղբանոցում, հրդեհի երկու դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է՝ տուժածներ չկան:

Նշված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել են հրթիռակասետային 11 ռումբ, 1 պայթուցիչ, 1 արկ և գնդիկաբեկորային 1 ավիառումբ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 35 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 20 կանչերի:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: