Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 05-ի ցերեկը, 06-ի և 08-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 06-ի ցերեկը, 07-ին, 08-ի ցերեկը, 09-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 05-06-ին, 08-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

 

Հանրապետության տարածքում`

 

Ապրիլի 05-ի ցերեկը, 06-ի և 08-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 06-ի ցերեկը, 07-ին, 08-ի ցերեկը, 09-ի գիշերը շրջանների զգալի մասում, 09-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

 
 

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 05-06-ին, 08-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 05-07- ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով: