Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև:

 

Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

 

Հանրապետության տարածքում` ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 6-ին, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: