Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր: