«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքի» տեղեկություններով' Նիկոլ Փաշինյանը մինչ Մոսկվա մեկնելը' հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
Արցախի նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, թե Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ խոսել է այն մասին, որ արցախյան խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումներն ընդունի ի գիտություն' Մոսկվայում հանդիպումների ընթացքում եւ Արցախի հարցով մեկ միլիմետր անգամ չշեղվի դրանից»: