Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գոհար Մամիկոնյանի թեկնածությանը, թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:
Գոհար Մամիկոնյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում, իսկ մագիստրատուրան՝ հանրային կառավարում բաժնում:
Թեկնածուն 2018-2021 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, 2021-ի ապրիլի 1-ից մինչ այժմ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է: