ՌԴ նախագահ Պուտինը Ադամ Դելիմիխանովին շնորհել է ազգային հերոսի կոչում հատուկ գործողության շրջանակներում ցուցաբերած խիզախության համար։ Պաշտոնական ձևակերպումն է՝ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած խիզախության և հերոսության համար»։
Դելիմխանովը Մարիուպոլում չեչեն մարտիկների հետ հաճախ է հայտնվում տեսագրություններում, որոնք հրապարակում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ 2022 թվականի սկզբին Դելիմխանովը հրապարակավ խոստացել էր կտրել դատավոր Սայիդի Յանգուլբաևի ընտանիքի անդամների գլուխները, որոնք հետապնդվում էին Չեչնիայի իշխանությունների կողմից։