Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում: Վստահ եմ, որ Կառավարության առաջիկա նիստերից մեկում մենք խոսակցություն կունենանք նաև այդ թեմայով»,- ասաց Փաշինյանը: