Հ․ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Հարությունյանը հունվարի 11-ին՝ ժամը 01:10-ին, ոչ սթափ վիճակում «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան վարելու համար իր նկատմամբ վարչական արձանագրություն կազմած և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխել ցանկացող պարեկին ասել է արտահայտություն, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված նրան հասցրել է ծանր վիրավորանք:

Գործը մակագրվել է դատավոր Գնել Գասպարյանին։ Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։

Նրան նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։