Շիրակի մարզի դատարանի դատավոր Ավետիսյանը կատարեց քաղաքական պատվեր, կալանավորեց երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը:
«Օպերատիվ աշխատակիցների ցուցմունքների և այլ ապօրինությունների մասին կպատմեմ լրացուցիչ։ Վերջինիս Տ.Մ. -ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ ներկայացրեցինք ինքնաբացարկ»,-նշել է նա:
Նշենք, որ դաշնակցական Արսեն Մարտոյանը մեղադրվում է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: