Երեկ երկար ընդմիջումից հետո կայացավ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հատված դատական նիստում «մեղադրանք հիմնավորող վկա» Արթուր Մեսչյանի ելույթից։

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում Վահագն Վերմիշյանը բարձրացրեց նշաձողը մի մակարդակի, որը նրանից առաջ և մանավանդ նրանից հետո չի գերազանցվել»:

ԱԱԾ-ն շուրջ 50 վկայի դատավարական տերոռի միջոցով գրել է տվել բաներ, որոնք պարոն Վերմիշյանի հետ աղերսներ չունեն: Բոլոր այս վկաները դատարանում փոփոխում են իրենց ցուցմունքները և հայտնում ճշմարտությունը: Այս «քրեական գործ» անվանումով ցնդաբանությանը քիչ մնաց:

Հ.Գ. Հատված Վահագն Վերմիշյանի ելույթից։

«Իշխանությունների կողմից ինձ վերագրված մեղադրանքները հասարակ հերյուրանքներ են՝ սահմանված ամեն գնով այլախոհությունը վարկաբեկելու համար: Ես երբեք չեմ դավաճանել հարազատ պետության շահերին և իմ կյանքում առաջնորդվել եմ «Մամիկոնյանների ուխտով»:Ինձ համար առաջին տեղում են «Աստված և հայրենիքս»:

Հիշեցնենք, որ Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։