«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչու՞ էին որպես սադրիչ ընտրել ծերերին

Գյումրիում տեղի ունեցած միջադեպը նիկոլական թոռնիկները վերածեցին քարոզչական արշավի՝ նպատակ ունենալով վարկաբեկել դիմադրության շարժումը և մեկուսացնել շարժման երիտասարդ առաջամարտիկներին:

Այն, որ Գյումրիի միջադեպը լավ պլանավորած սադրանք էր, հասկացել են բոլոր խելացի, խորաթափանց, մտածելու ունակ և գիտակից Հայ մարդիկ: Մնացածը ընկան նիկոլների հյուսած անբարոյականության ծուղակը և չհասկանալով տեղի ունեցածի ամբողջ խորապատկերը, մեղադրեցին երիտասարդ դյուրագրգիր երիտասարդներին:
Գյումրիում կազմակերպած սադրանքն ուղղակի զազրելի էր, քանի որ նիկոլներն իրենց քստմնելի սադրանքի մեջ ներքաշել էին իրենց տարիքն առած մարդկանց (ծերունիներին), որոնց ստիպել էին դառնալ փողոցային խուժան և իրենց թոռի տարիքի երիտասարդների հասցեին հնչեցնեին ամենավերջին հայհոյանքները, քարերով ու ձվերով հարվածել իրենց քաղաք հյուր եկած երևանցիների մեքենաներին:
Այստեղ առաջանում է շատ կարևոր հարց. ինչու՞ էին այս սադրանքի մեջ ներքաշել հենց ծեր մարդկանց, ինչու՞ չէին ընտրել ավելի երիտասարդ սադրիչներին, օրինակ թոռնիկին, կամ նրա նման այլ թոռնիկներին:

Պատասխանը պարզ է. պետք էր տեսարան, որտեղ երիտասարդները հարվածում են «խեղճ ու կրակ ծերունիներին», ինչի արդյունքում ընդդիմադիրների զանգվածային ձերբակալությունները ձեռք կբերեին հանրային լեգիտիմություն:
Այս իշխանությունը, չունենալով որևէ արժեքային ու բարոյական որևէ սահման, ունակ են ամեն տեսակ ստորության, ինչի վառ վկայությունն է վերջին 4 տարիների արժեքային դեգրադացիան, խոսքի և գործի անպատասխանատվությունը, սուտը, կեղծիքը, բանսարկությունը, զազրախոսությունը, հայհոյախոսությունը, տարիքով անձանց լկտի և խուլիգանական վարքագիծն ու խոսույթը:

Նպատակը պարզ է. փտեցնել հայկական արժեհամակարգը, իսպառ վերացնել Հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը, ֆրագմենտացիայի ենթարկել հասարակությունը՝ այն վերածելով խրամատավորված ու իրար ատող խմբերի ու շերտերի:

Սրան պետք է վերջ տալ, ու շատ արագ, պետք է կասեցնել այս հայասպան քաղաքականությունը:

Այլապես մեզ պետք չեն արտաքին թշնամիներ. ինքներս մեզ կկոտորենք ու կվերջանանք . . .»: