«Հայաստանի զարգաացման տեմպերը մենք բաց թողեցինք հենց սեպտեմբերի երեքով: Ճնշումներ են գործադրվել Հայաստանի վրա՝ առաջարկների միջոցով: Իսկ ճնշումները եղել են Արցախի միջոցով: Ամենասկզբից որևէ մեկը չի կարող ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով, մենք լուծել ենք անվտանգության խնդիր, որովհետև մշտապես Ադրբեջանին շարունակել են զենք վաճառել»,-այսօր «Զարգացումներ և փոփոխություններ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն՝ ադրադառնալով ԵՏՄ-ին մեր անդամակցությանը և, մասնավոապես, անվտանգության բաղադրիչին:
«ԵՏՄ-ին անդամակցելու ամենագլխավոր կորուստը Հայաստանի զարգացման, արդիականացման շանսն է, մենք կորցրեցինք զարգացման տեմպերը»,-նշեց Թևան Պողոսյանը:
Թևան Պողոսյանը մատնացույց է անում ԵՏՄ անդամ Հայաստանի նկատմամբ տարբեր ճնշումները, մասնավորապես շեշտադրելով մեծ աղմուկ բարձրացրած վարորդական իրավունքների, լեզվի պետականացման վերաբերյալ ճնշումները՝ շեշտելով, որ սրանք ապացույցն են, որ Հայաստանը սխալ տեղ է մտել:
Հարցին՝ որ ԵՄ-ը երբեք Հայաստանին անվտանգության երաշխիք չի տվել, Թևան Պաղոսյանը պատասխանեց. «Մենք մեր անվտանգությունը երաշխավորելու տարբեր պայմանագրեր ունենք ՀԱՊԿ-ի հետ, որի անդամ ենք: Հարցն այստեղ այլ է՝ բոլորի մոտ հարց պետք է առաջանա՝ ինչո՞ւ է Ռուասաստանն ընտրել հենց մեզ, այս հարցի պատասխանն ակնհայտ է՝ Ռուասաստանն ընտրել է մեզ՝ իր աշխարհագրական շահերը առաջ տանելու համար, և հենց սա պետք է քաջ գիտակցենք»,-ասաց Պողոսյանը, շեշտելով, որ սա այն լարն է, որի վրա պետք է խաղա Հայաստանն իր շահերն առաջ տանելու համար:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ չի կիսում տեսակետը, թե հայկական կողմը չի կարողանում ճիշտ վարել բանակցությունները. «Հայաստանն ունակ չէ բանակցություններ վարել. ասվածի ապացույցը ՀՀ-ԵՄ նախաստորագրված համաձայնագիրն է, ինչին Վրաստանը հասավ օրինակ 5 տարում, իսկ մենք՝ 4 տարում: Խնդիրն այստեղ այն է, որ մենք պետք է Եվրամիությանը տանք հնարավորություն մեզ զարգացնելու, ինչը երբեք մեզ չեն կարող տալ ԵՏՄ անդամ երկրները»:
Աղավնի Սուքիասյան