Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այդ առնչությամբ տեղեկացրել է, որ միջնորդության քննությունը նշանակվել է այսօր։

«Տեղեկացնում ենք, որ կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցների կիրառմամբ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր' ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն' Նազարբեկյան 40)»,- նշել է Հարությունյանը։