ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Շառլ Միշելը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ։
Համատեղ աշխատանք է տարվում՝ դեէսկալացիա ապահովելու և հաղորդակցության ուղիները բացելու համար:
Բրյուսելում մեր առաջնորդների հաջորդ հանդիպումից առաջ էական է շարունակել երկխոսությունը և կոնկրետ առաջընթաց գրանցել օրակարգի բոլոր կետերով։
ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել այս հարցում»,֊գրել է Միշելը։