Իսրայելը և Թուրքիան հայտարարել են հարաբերությունների լիարժեք կարգավորման որոշման մասին՝ երկու երկրներում դեսպանների նշանակման հեռանկարով:
Հրեական պետության վարչապետ Յահիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարևոր է տարածաշրջանային կայունության համար, հայտնում է ԱՊԱ-ն:
«Սա շատ կարևոր տնտեսական նորություն է մեր քաղաքացիների համար: Մենք հետագայում ևս ձգտելու ենք ամրապնդել Իսրայելի դիրքերը ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Յահիրը:
Իր հերթին, մեկնաբանելով թուրք-իսրայելական դիվանագիտական կապերի վերականգման որոշումը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ իրենք շուտով դեսպան կնշանակեն Իսրայելում: