Ֆիլիպինները սատարելու է Վաշինգտոնին, եթե Թայվանի նեղուցում առկա լարվածության պատճառով միմյանց դեմ պատերազմեն ԱՄՆ-ն ու Չինաստանը:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում ֆիլիպինցի դեսպան Խոսե Մանուել Ռոմուալդեսը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Դիվանագետը վստահեցրել է, որ Մանիլան պատրաստ է Վաշինգտոնի հետ դաշնակցությանը: Նա նաև հիշեցրել է
«Եթե, իհարկե, մեծ պատերազմ լինի, որը, հուսով ենք, երբեք տեղի չի ունենա, մենք կգործենք ԱՄՆ-ի հետ դաշնակցությամբ, այնպես, ինչպես եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», - նշել է Ռոմուալդեսը: