Օրերս Երևանում տեղի ունեցավ «Երիտասարդների հոգևոր-հայրենասիրական դաստիարակությունը» խորագիրը կրող սեմինար-քննարկում։
Ելույթով հանդես եկան ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս իրենց գործունեությունը ծավալող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առանձնահատուկ կարևորություն են տալիս ժամանակակից երիտասարդությանը հայրենասիրական ոգով կրթելուն՝ չմոռանալով նաև հոգևոր արժեքների մասին։
Դաշնային գործակալության ազգությունների գործով ղեկավարի օգնական Հայկազ Միքայելյանը երիտասարդների դաստիարակությանը նպաստող կարևոր հանգամանք է համարում այսօրվա տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը։ Նրա խոսքով՝ հայերն ունեն բավականին մեծ և հարուստ հոգևոր ժառանգություն, սակայն այն այսօրվա սերնդին ճիշտ հասցնել է պետք։ Ըստ նրա՝ ինֆորմացիայի թվայնացումն ու ինտերնետը:
«Ես կարծում եմ, որ այսօրվա սերունդը առանց ինֆորմացիոն տեխնոլոգիաների չի կարող պատկերացնել իր կյանքը։ Այն մեր ֆիզիոլագիայի մի մասն է դարձել։ Ես կողմ եմ, որ տեխնոլոգիաներից օգուտ քաղենք․ այն արժեքները, որոնք ստեղծել են մեր մեծերը, պետք է կարողանանք հասցնել այս սերնդին՝ դրանք թվայնացնելու միջոցով»,-նշեց նա։
«Քրիստոնեական աշխարհ» միության անդամ, «Օգնության ձեռք» բարեգործական ֆոնդի նախագահող Պապին Ապրոյանը, խոսելով իրենց ծավալած հանրային գործունեությունից, նշեց, որ իրենք բարեգործությունների միջոցով նպատակ ունեն պահպանել հայ և ռուս ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունը, հոգևոր արժեքները։
«Այդ նպատակով մենք ամենամյա միջազգային ֆորումներ ենք կազմակերպում, որին մասնակցում է ավելի քան երկու հազար մարդ ՌԴ-ի տարբեր քաղաքներից, եվրոպական ավելի քան քսան երկրներից, հետսովետական երկրներից։ Մեր կազմակերպության կարևորագույն առաքելություններից է նաև հումանիտար կողմը․ վերջին տարիներին քառասուն տոննայից ավելի օգնություն ենք ուղարկել սիրիա-արաբական հանրապետության հոգևոր կազմակերպություններին ու եկեղեցիներին»,- ասաց Ապրոյանը։ կարևոր գործիքներ են այդ հարցում։
«Ինչ վերաբերում է երիտասարդների հոգևոր կրթվածությանը, ապա պիտի նշեմ, որ եթե ամբողջ աշխարհում եկեղեցիների քանակն օրեցօր ավելանում է, ապա դա չի նշանակում, որ ավելանում են հոգևոր մարդիկ։ Մենք մեր աշակերտներին դաստիարակում ենք այնպես, որ կյանքում առաջնային դերակատարություն հատկացնեն Աստծուն, այնուհետ ընտանեկան ավանդական արժեքներին, այլ ոչ այնպիսի սատանայական արժեքների, ինչպիսին քարոզում է Արևմուտքը։ Կարևորում ենք նաև Աստվածաշնչի ընթերցանությունն ու կանոններին հետևելը, որպեսզի մարդը կարողանա գնահատել իր հայրենիքը, իր մեծերին»,-այս մասին իր խոսքում ասաց սեմինարի մասնակից, «Հիսուս Քրիստոսի Հարության» վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևոր ներկայացուցիչ, ղազախների առանձին համայնքի վերահսկիչ Ալեքսանդր Շկարբանենկոն՝ հավելելով, որ այդ ամենը զուգորդվում է նաև հայոց պատմության դասավանդմամբ և Հայաստանի սահմանային գոտիներ այցելություններով։
Հայկական ասույթի հետ, թե «Որտեղ հաց՝ այնտեղ կաց», Ալեքսանդրը համաձայն չէ, նա համոզված է, որ հայրենիքը պետք է մնա հայրենիք՝ անկախ կյանքի դժվարություններից։ Հոգևոր հովիվը հիշեց նաև հայկական մյուս ասացվածքը՝ «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»՝ նշելով, որ այդ ոգով են առաջնորդվում և կրթում իրենց սաներին։
Սեմինարի ավարտին մասնակիցները կարևորեցին նմանատիպ հանդիպումները՝ նշելով, որ դրանք շարունակական բնույթ պետք է կրեն։