Ուկրաինայից վերջին ժամերին լուրեր են ստացվում, որ Կիևը վճռական հակահարձակման է անցել հարավային ճակատում, մասնավորապես Խերսոնի ուղղությամբ։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հայտնել է իրենց առաջխաղացման, նոր բնակավայրի ազատագրման մասին, տեղի լրատվամիջոցներն էլ պատմել են, որ կատաղի մարտերի արդյունքում ռուս զինվորները նույնիսկ փախչում են մարտադաշտից։
«Ուկրաինայի ԶՈւ անցել են հակահարձակման Խերսոնի ուղղությամբ: Ըստ ստացվող տվյալների' նրանց հաջողվել է հատել պաշտպանական գիծը և այժմ ընթանում են թեժ մարտեր քաղաքը ետ վերցնելու համար։ Ինձ թվում է, բավականին լավ լուրեր շուտով կլսենք»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչ, կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը։
Այդուհանդերձ, նա հորդորեց սպասել պաշտոնական տեղեկությունների, որոնք լույս կսփռեն նախընթաց զարգացումների վրա։
Արա Ալոյան