Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի երեկոյան միջազգային հեռախոսազրույց կունենա, որից հետո կուղևորվի Սամարղանդ, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Երեկոյան մենք ակնկալում ենք միջազգային հեռախոսազրույց, մենք ձեզ տեղյակ կպահենք մանրամասների մասին: Եվ այսօր, կարծում եմ՝ ուշ գիշերին, նախագահը կթռչի Սամարղանդ»,- ասել է Պեսկովը։
Նա մանրամասնել է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերին նրան «շատ-շատ ծանր աշխատանք է սպասվում»։