Կայուն զարգացման ծրագրերի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը Արարատ համայնքի համար ձեռք է բերել էքսկավատոր-բեռնիչ «New Holland B80B» և բազմաֆունկցիոնալ կցորդիչներով տրակտոր « Բելարուս»: Էքսկավատոր-բեռնիչը նախատեսված է հողային, բեռնման- բեռնաթափման, գյուղատնտեսական աշխատանքների համար, օգտագործվում է դժվարանցանելի ճանապարհների բարեկարգման, ճանապարհների և խողովակաշարերի կառուցման համար։ Վեց կցորդիչներով բազմաֆունկցիոնալ տրակտորը նախատեսված է համայնքի սանիտարա - հիգիենիկ չափանիշները ապահովելու համար:
Նախագծերն իրականացվում են «Ռեսուրսներն ի բարօրություն» կորպորատիվ ծրագրի շրջանակներում, որը կոչված է ապահովելու «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներկայության մարզերի կայուն զարգացումը։
«Որպես պատասխանատու գործատու մենք պարբերաբար խորհրդակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ որոշելու ամենաառաջնահերթ ծրագրերը: Մենք ուրախ էինք աջակցելու նախաձեռնություններին, որոնք ուղղված են համայնքի սոցիալական մակարդակի բարձրացմանը։ Սա կօգնի մաքուր և կոկիկ պահել այն համայնքների և քաղաքների ճանապարհներն ու փողոցները, որտեղ ապրում են մեր աշխատողները», - մեկնաբանեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:
«ԳեոՊրոՄայնինգը» պարբերաբար ներդրումներ է կատարում կոմունալ տնտեսությունների զարգացման և սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանմանը աջակցելու համար: Ավելի վաղ ընկերությունը մի քանի աղբահավաք տեխնիկա և ավտոբուս էր գնել Արարատ համայնքի համար:
Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում գերազանցում են $ 15 մլն ԱՄՆ դոլար