ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկել անզեն հայ գերիներին: Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: