Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նա հայտարարել է, որ «Արցախն Ադրբեջան է»։
«Ղարաբաղն Ադրբեջան է։ Խոսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է, և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացին ներդրմանը»,-ասել է Քալինը։