Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հանդիպել է Լաչինի միջանցքում առևանգված արցախցի երիտասարդների հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, թե այցի ընթացքում նրանք հեռախոսազրույց են ունեցել իրենց ընտանիքների անդամների հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։
Նշենք, որ Ադրբեջանը նրանց կեղծ մեղադրանքներով դատապարտել է 10 օրվա կալանքի։
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ դատարանի վճռի կատարումից հետո հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։