Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն շնորհավորել է ադրբեջանցիներին՝ անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ադրբեջանին անկախության վերականգնման օրվա կապակցությամբ: Մենք՝ թուրքերս, ազատ ենք ծնվել և ազատ կապրենք»:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: