Հայաստանում կտրուկ աճել են ոստիկանության կողմից վարորդներին տուգանելու միջոցով պետբյուջե ապահովվող մուտքերը։ Ընդ որում՝ աճել են, թե տեսանկարահանող սարքերի միջոցով տուգանքները, թե պարեկների կողմից՝ արձանագրվող։
Միայն երեք ամսվա կտրվածքով՝ 2022 թվականի հունվար-մարտ ամսիներին, տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների դիմաց մուտքերը գերակատարվել են 698,941.6 հազ. դրամով կամ 42.36%-ով,
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրված խախտումների դիմաց մուտքերը գերակատարվել են 576,806.0 հազ. դրամով կամ 148.66%-ով։ Այսինքն՝ միայն այս երկու բաղադրիչով շուրջ 200 տոկոսով ավելի շատ են տուգանվել մեր քաղաքացիները միայն երեք ամսվա ընթացքում։
Քաղաքացիները փաստացի երկակի հարկման օբյեկտ են դարձել, մյուս կողմից հարկվում են, մյուս կողմ տուգանվում, որոնց հաշվին ոստիկաններն ու բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճարներ ստանում։