Տղամարդը փորձել է Վրաստանից գաղտնի 1,1 հազար մեղու եւ ավելի քան 104 կիլոգրամ մեղր տանել Թուրքիա։ Այս մասին հաղորդում է newsgeorgia.ge-ն:
Այս մասին հայտնում է Թուրքիայի առեւտրի նախարարության մաքսային ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել Սարփիի սահմանային անցակետում։ Թուրք սահմանապահները կասկածելի բան են նկատել, երբ քաղաքացին անցել է ռենտգեն սկաների և մետաղորսիչի միջով։ Զննությամբ պարզվել է, որ նրա մարմնին ամրացված է մեղվի փոքր շրջանակներով գոտի։
Այնուհետև տղամարդու մեքենան ստուգվել է նաև ռենտգենով։ Պարզվել է, որ վառելիքի բաքում եղել է տարա, որի մեջ մեղր է թաքցված եղել։
Մեղուներն ու մեղրը հանվել են։ Գործը փոխանցվել է դատախազություն։