Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով, այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Հարցը վիճելի թվաց ավագանու անդամներին: Նրանցից մի քանիսը նախագիծը խնդրահարույց համարեցին:
Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ նախագծի նպատակը ամենևին էլ գաղտնիության մեջ չէ, այլ արդյունավետության:
«Մեր համոզմամբ՝ ավագանու աշխատանքները կարող են էլ ավելի արդյունավետ դառնալ թե՛ ժամանակային, թե՛գլխավոր հարցերի վրա սևեռվելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը ավագանուն լռեցնելու նպատակ չի հետապնդում:
Գրիգորյանի խոսքով ավագանու նիստի նախագծերը շարունակելու են Երևանի քաղաքապետարանի կայքում հասանելի լինել: