«Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը անդրադարձել է Երևանի ավագանու այսօրվա նիստին հնչած հայտարարություններին.
«Քաղաքապետի աթոռապահը այսօրվա ավագանու նիստին ասում է, որ Ամիրյանի փողոցում մի շենքի կտուրին ապօրինի շինարարություն են անում և զարմանում է, թե ինչքան պետք է «...չսիրել Երևանը, որ այդպիսի բան անել»։
Համաձայնվելով Ավինյանի համար աթոռը տաք պահողի այս կարծիքին, այնուամենայնիվ փորձեմ պատասխանել.
Մոտավորապես, այնքան, որքան չեն սիրում Երևանը Հանրապետության հրապարակի պատերի մեջ խորը և համապարփակ ծակեր անողները»,-ֆեյսբուքում գրել է Հակոբյանը։