Բարև՜․․․ ես գալիս եմ Հայաստան

Wyndham խոշորագույն հյուրանոցային ցանցը գալիս է Հայաստան

«Գրին Ռեզիդենշլ Պարկ» ընկերության և աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցի՝ Wyndham Hotels & Resorts-ի համագործակցության արդյունքում Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում' Ծաղկաձորում կառուցվելու է նմանօրինակը չունեցող միջազգային 5 աստղանի հյուրանոցային համալիր։

Wyndham Hotels & Resorts-ն աշխարհի մեծագույն հյուրանոցային ցանցն ունեցող ամերիկյան ընկերություն է, որը ներկայացված է բոլոր 6 մայրցամաքներում՝ միավորելով 9200-ից ավելի հյուրանոցներ՝ շուրջ 80 երկրներում։

Wyndham Tsaghkadzor-ը գերժամանակակից և դասական ճարտարապետական տարրերի կիրառմամբ շքեղագույն կառույց է լինելու։ Կառուցվող հյուրանոցային համալիրն ունենալու է շուրջ 150 սենյակներ։

«Գրին Ռեզիդենշլ Պարկ» և Wyndham Hotels & Resorts ընկերություններն համոզված են, որ այս համագործակցության արդյունեքում ստեղծվող Wyndham Tsaghkadzor-ը մեծ զարկ է լինելու Հայաստանում տուրիզմի զարգացմանը։