Դեկտեմբերի 21-ին, ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի եւ ՀՅԴ երիտասարդական միության կազմակերմամբ, Աթենքում՝ Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի առջեւ (Հունաստանի խորհրդարանի հարեւանությամբ), տեղի ունեցավ ժողովրդային բողոքի հավաք՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։
Հ.Յ.Դ. Երիտասադական միության ներկայացուցիչները, բողոքի ցույցի մասնակիցների անունից, պահանջեցին եվրոպական ատյանների անմիջական միջամտությունը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպես նաեւ ստեղծել Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ։ Եվրոպական խորհրդի պատվիրակությանը գրավոր փոխանցվեց Եվրոպական միության միջամտության հունահայության պահանջները։
Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով վերտառեցին «SOS» բառը»։