Փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելն է։ Այս մասին դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։
Փոխնախարարը նշեց, որ այս դրույթի իրականացման համար դատավորների թվի ավելացում նախատեսված չէ։
«Նշված դատարանում աշխատելու են դատավորներ, որոնք արդեն ներգրավված են տարբեր տեսակի կոռուպցիոն գործերում»,-հայտնեց Հարությունյանը։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով փոփոխություններով նախատեսվում է դատարանի հնարավոր տարանջատում:
«Տվյալ դատարանը կբաժանվի քաղաքացիական եւ քրեական գործերով դատարանների»,-պարզաբանեց փոխնախարարը։
Բացի այդ, դատարանների նախագահներին նոր լիազորություններ կտրվեն։ Դա ԲԴԽ-ի համար հնարավորություն կստեղծի ողջամիտ ժամկետներում դատական գործերի քննության նպատակով մոնիթորինգ իրականացնել։
Օրենսդրական նախաձեռնությամբ լուծումներ են առաջարկվել նաեւ ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման եւ ընթացակարգերի պարզեցման մասին է։