Նամիբիայում 19-ամյա տղան փրկել է իր իննամյա քրոջը կոկորդիլոսից։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Հրատարակության տվյալներով՝ կոկորդիլոսը հարձակվել է աղջկա վրա, ով դույլերով ջուր էր հավաքում գետից, և կծել է նրա ազդրը։ Եղբայրը լսել է քրոջ ճիչերը, նետվել է ջուրն ու սկսել «հեռացնել» միմյանցից կենդանու ծնոտները։ Երբ կոկորդիլոսը բաց է թողել աղջկան, երիտասարդն օգնել է նրան ափ դուրս գալ։
Երեխան տեղափոխվել է բուժհաստատություն։ Այժմ աղջկա վիճակը կայուն է։