Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիներ զրկված են իրենց տուն վերադառնալու իրավունքից։
Նրանց կեցությունն ու սնունդը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Երևանի քաղաքապետարանին հատկացնել 18 650 000 դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 96 200 900։